Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աֆղանստանում ահաբեկչություն է տեղի ունեցել. կան 10-յակ զոհեր

09:30, չորեքշաբթի, 02 օգոստոսի, 2017 թ.
Աֆղանստանում ահաբեկչություն է տեղի ունեցել. կան 10-յակ զոհեր

Աֆղանաստանի Հարաթ քաղաքում ահաբեկչության հետևանքով առնվազն 30 մարդ է մահացել, շուրջ 63 մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն: Ավելի ուշ, սակայն, նահանգապետ Ջալանի Ֆարհադը հեռուստաալիքին հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 50-ի:
     Ահաբեկչությունը տեղի է ունեցել շիա մահմեդականների մզկիթում, երեկոյան աղոթքի ժամանակ: Այդ պահին մզկիթում մոտ 300 մարդ է գտնվել:
     Ոստիկանության տվյալներով՝ մզկիթի մոտ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն, իսկ մեկ այլ ահաբեկիչ կրակ է բացել մարդկանց վրա: Վերջինը ևս մահացել է:

8872 | 0
Facebook