Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ահաբեկիչները պատրաստվել են ոչնչացնել Սիդնեյից Աբու Դաբի մեկնող օդանավը

12:30, երեքշաբթի, 01 օգոստոսի, 2017 թ.
Ահաբեկիչները պատրաստվել են ոչնչացնել Սիդնեյից Աբու Դաբի մեկնող օդանավը

Ավստրալիայում գործող ահաբեկչական գաղտնի կազմավորման անդամները ծրագրել են ոչնչացնել էմիրաթական Etihed Airways ավիաընկերության՝ Սիդնեյ-Աբու Դաբի չվերթի օդանավը: Այդ մասին, իր աղբյուրներին հղմամբ՝ հայտնում է Daily Telegraph-ը:
     The Sydney Morning Herald պարբերականն իր հերթին հայտնում է անցած շաբաթ օրն անցկացված հակաահաբեկչական գործողության ընթացքում 4 ձերբակալվածների անունները: Նրանք Սիդնեյի բնակիչներ են՝ Հալեդ Մերհին, նրա որդի Աբդուլ Մերհին, Հալեդ Հայաթն ու վերջինի հարազատ Մահմուդ Հայաթը: Նրանք կալանավորվել են: Լրատվականը մանրամասնում է, որ Ավստրալիայի օրինապահները հնարավոր ահաբեկչության մասին տեղեկատվություն ստացել են Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայություններից:

8001 | 0
Facebook