Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Արժանի ցավակցության». ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ ՌԴ-ից ամերիկացի դիվանագետների վտարման մասին

15:20, երկուշաբթի, 31 հուլիսի, 2017 թ.
«Արժանի ցավակցության». ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ ՌԴ-ից ամերիկացի դիվանագետների վտարման մասին

ԱՄՆ Պետդեպարտամենը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ Ռուսաստանից ամերիկացի դիվանագետների վտարումը: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը: «Դա ցավալի է: Այդ գործողություններն անտեղի են: Մենք գնահատում ենք այդ սահմանափակումների ազդեցությունն ու այն, թե ինչպես կարձագանքենք դրանց: Ներկա պահին մենք այլ մեկնաբանություններ չունենք»,-նշել են Վաշինգթոնում:
     Ամերիկացի քաղաքական գործիչները Պուտինի որոշումն անվանել են «ցավակցության արժանի»: Հիշեցնենք, որ ավելի վաղ Պուտինը «Вести»-ի հետ զրույցում ասել էր, որ ամերիկյան դիվանագիտական անձնակազմը Ռուսաստանում կկրճատվի 755 հոգով ու կլինի ճիշտ այնքան, որքան ռուսական դիվանագետների թիվն է ԱՄՆ-ում՝ 455 մարդ յուրաքանչյուր կողմից:

7550 | 0
Facebook