Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

15-ամյա աղջկա կյանքին վտանգ է սպառնում, թեպետ առկա է դրական դինամիկա

12:15, շաբաթ, 29 հուլիսի, 2017 թ.
15-ամյա աղջկա կյանքին վտանգ է սպառնում, թեպետ առկա է դրական դինամիկա

Էջմիածնում հինգ հարկանի չգործող հյուրանոցի տանիքից հուլիսի 27-ին ցած նետված 15-ամյա աղջկա վիճակն, ով գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, շարունակում է ծանր մնալ։ Այս մասին հայտնել է բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը․ «Գրեթե բոլոր օրգանները վնասված են. ստացել է նաև գանգուղեղային տրավմա, տարբեր օրգանների վնասվածք, ունի նաև բեկորային վնասվածք»,- ասել է նա՝ հավելելով, որ այս պահի դրությամբ աղջկա կյանքին վտանգ է սպառնում

Հիշեցնենք, որ երեկ Էջմիածնի քաղաքի բնակիչ՝ 15-ամյա Վ. Հ.-ն` բարձրանալով հինգ հարկանի շինության տանիք՝ ցած էր նետվել այնտեղից: Տանիքի տակ կանգնած ոստիկաններին հաջողվել է կանխել նրա գետնին ընկնելը, չնայած դրան՝ վերջինն ստացել է մարմնական բազմաթիվ վնասվածքներ:

4138 | 0
Facebook