Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հյուսիսային Կորեան հայտնել է բալիստիկ հրթիռի երկրորդ փորձարկման մասին

12:25, շաբաթ, 29 հուլիսի, 2017 թ.
Հյուսիսային Կորեան հայտնել է բալիստիկ հրթիռի երկրորդ փորձարկման մասին
     Հյուսիսային Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը հայտնել է բալիստիկ հրթիռի երկրորդ հաջող փորձարկման մասին, փոխանցում է RIA Novosti-ն: Փորձարկումն անցկացնելու հրամանն արձակել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինը: Հրթիռի թռիչքը կազմել է 47 րոպե և 12 վայրկյան: Թռիչքի հեռավորությունը հասել է 998 կմ-ի: Հյուսիսային Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը նշում է, որ հրթիռի արձակումը հարևան պետությունների անվտանգության համար սպառնալիք չի ներկայացրել: Վաշինգթոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի ընդունում Փհենյանի կողմից միջուկային զենք ունենալու իրավունքը:
10380 | 3
Facebook