Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչպես եք որակում 2008թ. մարտի 1-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ զինված ուժերի օգտագործումը». Ա․ Սաքունցի հակադարձումը Վ․ Բալասանյանին

16:35, ուրբաթ, 28 հուլիսի, 2017 թ.
«Ինչպես եք որակում 2008թ. մարտի 1-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ զինված ուժերի օգտագործումը». Ա․ Սաքունցի հակադարձումը Վ․ Բալասանյանին

Արցախի հերոս, ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն «Առավոտի» թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով «Սասնա ծռերի» գործողություններին, այն որակել էր «ահաբեկչություն»։ Բալասանյանը նաև նշել է, որ եթե մի օր հրապարակվեն այդ օրերին կատարված բոլոր ձայնագրությունները, նրանք «այս երկրում ընդհանրապես տեղ չեն ունենա ապրելու»։
     Ի պատասխան Բալասանյանին, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարց ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վ.Բալասանյանին․ինչպե՞ս եք որակում 2008թ. մարտի 1-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ զինված ուժերի օգտագործումը ՀՀ իշխանությունների կողմից, որի հետևանքով սպանվեցին առնվազն 10 մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան և մեկ զինվորական, 100-ից ավելի մարդիկ բանտարկվեցին իրենց քաղաքական հայացքների և դիրքորոշումների համար: Եթե այդքան սկզբունքային և գրագետ եք Ձեզ համարում, ներկայացրեք Ձեր գնահատականը նաև այդ դեպքերին:

Եթե ասում եք Բ-ն, մինչ այդ ասեք նաև Ա-ն: Հեզաճկուն և խոհափիլիսոփայական վերլուծագանգերին ի գիտություն` Վ. Բալասանյանը երևի թե պաշտպանության կարիք չունի արդեն պաշտոնի ուժով, ուշադրություններդ ուղղեք պարոն Վ. Բալասանյանի պատասխանին և արձագանքին»:

7399 | 1
Facebook