Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը նախապես պատասխան պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի դեմ

14:30, ուրբաթ, 28 հուլիսի, 2017 թ.
Ռուսաստանը նախապես պատասխան պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի դեմ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն ամերիկացի դիվանագետներին արգելել է օգտվել Սերեբրյանի բորում գտնվող առանձնատնից և Մոսկվայում գտնվող պահեստից, ինչպես նաև առաջարկել կրճատել Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական և հյուպատոսական հաստատություններում անձնակազմի քանակը, փոխանցում է BBC-ն: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի կայքում տեղակայված հայտարարության մեջ: Մոսկվան ամերիկյան կողմին առաջարկել է մինչև սեպտեմբերի 1-ը կրճատել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում և Վլադիվոստոկում հյուպատոսությունների և դեսպանատների աշխատակիցների քանակը մինչև 455 մարդ: «Ամերիկյան իշխանությունների նոր միակողմանի գործողությունների դեպքում հայելային պատասխան կտրվի»,- սպառնացել է ՌԴ ԱԳՆ-ն:
     Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել հակառուսական նոր պատժամիջոցներին:

5519 | 0
Facebook