Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պատշգամբից 2 տարեկան երեխա է ընկել. վիճակը ծանր է

11:10, ուրբաթ, 28 հուլիսի, 2017 թ.
Պատշգամբից 2 տարեկան երեխա է ընկել. վիճակը ծանր է
     Երևանում հուլիսի 27-ին, Ծարավ Աղբյուրի շենքերից մեկի 2-րդ հարկի պատշգամբից 2 տարեկան երեխա է ընկել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը՝ տեղեկացնելով, որ երեխան ընկել է տատիկի գրկից, ով օրորելու ժամանակ անզգուշաբար պատշգամբից գցել է նրան։
     Փոքրիկն այժմ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում է․ նրա վիճակը բժիշկները գնահատում են ծանր։ 2 տարեկան փոքրիկն ունի բազմաթիվ կոտրվածքներ՝ ազդրի կոտրվածք, ձախ ձեռքի դաստակի կոտրվածք, պոլիտրավմաներ:
     Փաստի առթիվ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
    
    
7688 | 0
Facebook