Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Եղանակը Հայաստանում

08:10, ուրբաթ, 28 հուլիսի, 2017 թ.
Եղանակը Հայաստանում

Հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38...39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
     Հանրապետության տարածքում հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 28-29-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

     Երևան քաղաքում հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Երևան քաղաքի հուլիսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 40.00C (1973 թ.)
     • Օդի նվազագույն ջերմաստիճան` 11.80C (1983 թ.)
     • Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.80C
     Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ։

5712 | 0
Facebook