Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փոփոխություն` սոցփաթեթով բուժօգնություն ստացողների համար

13:00, հինգշաբթի, 27 հուլիսի, 2017 թ.
Փոփոխություն` սոցփաթեթով բուժօգնություն ստացողների համար

Կառավարության այսօրվա նիստին Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը որոշման նախագիծ է ներկայացրել, որով սոցփաթեթով պետության հաշվին բժշկական օգնություն ստանալու կարգում փոփոխություններ են կատարվել:
     «Առողջապահական սոցփաթեթից օգտվողներn այժմ արդեն դիմելու են ոչ թե պոլիկլինիկա, այլ անմիջապես այն բուժհաստատությանը, որտեղ իրենք ցանկանում են բուժվել: Կարծում եմ, որ պոլիկլինիկա դիմելն ավելորդ բյուրոկրատական քաշքշուկ է իրենից ներկայացնում, այդ իսկ պատճառով էլ այս ոլորտն ազատականացնում ենք»,- ասել է Ալթունյանը: Նա տեղեկացրել է, որ սոցփաթեթի շրջանակներում բուժօգնություն ստանալու համար պարտադիր է լինելու նույնականացման քարտի առկայությունը և բժշկական ապահովագրությունը: Նախագիծն ընդունվել է, այն փորձնական փուլում է և գործելու է վեց ամիս:

6643 | 0
Facebook