Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանի արդարադատության նախարարությունը նշել է Լապշինի արտահանձնման դիմումը դիտարկելու պայմանները

11:10, հինգշաբթի, 27 հուլիսի, 2017 թ.
Ադրբեջանի արդարադատության նախարարությունը նշել է Լապշինի արտահանձնման դիմումը դիտարկելու պայմանները

Ալեքսանդր Լապշինի դիմումը կարող է դիտարկվել միայն այն բանից հետո, երբ նրա նկատմամբ կայացված դատավճիռն ուժի մեջ մտնի: Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասել է Ադրբեջանի արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի և մարդու իրավունքների հարցով վարչության պետ Ֆաիգ Ղուրբանովը: Նշենք, որ Լապշինը դիմել էր Ադրբեջանում Իսրայելի դեսպանատուն իրեն Իսրայել արտահանձնելու մասին խնդրանքով: «Այդ դիմումը կարող է դիտարկվել այն ժամանակ, երբ դատարանի որոշումն ուժի մեջ մտնի: Այն կդիտարկվի միջազգային պայմանագրերի հիման վրա:
     Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին ծանր հանցանքները քննող Բաքվի դատարանը Լապշինին 3 տարվա ազատազրկման էր դատապարտել: Ավելի վաղ դատախազն առաջարկել էր Լապշինին ազատազրկել 6,5 տարով:

4505 | 0
Facebook