Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկյան կոալիցիայի հարվածներից Ռաքայում 18 խաղաղ բնակիչ է զոհվել

14:50, չորեքշաբթի, 26 հուլիսի, 2017 թ.
Ամերիկյան կոալիցիայի հարվածներից Ռաքայում 18 խաղաղ բնակիչ է զոհվել

ԱՄՆ գլխավորությամբ գործող կոալիցիայի օդային և հրետանային հարվածների հետևանաքով Սիրիայի Ռաքա քաղաքում վերջին օրերին առնվազն 18 խաղաղ բնակիչ է զոհվել, 10-յակ մարդիկ վիրավորվել են: Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն:
     Քաթարական լրատվականի հաղորդմամբ` կոալիցիոն ուժերը վերջին 48 ժամվա ընթացքում սաստկացրել են հարվածները Ռաքայում ԴԱԻՇ դիրքերի ուղղությամբ: Կոալիցիոն ուժերի օդային գործողություններն ուղեկցվում են «Սիրիայի դեմոկրատական ուժերի»` արաբա-քրդական կոալիցիայի ցամաքային հարվածներով:
     Նշվում է, որ այժմ ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ է գտնվում Ռաքայի տարածքի 10%-ը: Ռաքայի 22%-ն էլ գտնվում է Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության ներքո, մնացած տարածքները վերահսկում են ԱՄՆ կողմից հովանավորվող արաբա-քրդական ապստամբ ուժերը:

11126 | 1
Facebook