Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Յոթ մթերք, որոնք նվազեցնում են ճնշումը

01:20, կիրակի, 30 հուլիսի, 2017 թ.
Յոթ մթերք, որոնք նվազեցնում են ճնշումը

Հիպերտոնիա-արդի ժամանակների «պատուհաս»: Փորձագետները պնդում են, որ այս խնդիրը կարող է լուծվել պատշաճ սնուցմամբ: Ըստ Brain Diet պորտալի տեղեկությունների, արյան ճնշումը նորմայի մեջ պահպանելու համար, սննդակարգում պետք է ավելացնել հետևյալ մթերքները.


     Կանաչեղեն

Կանաչին հարուստ է կալիումով, ուստիև հիպերտոնիա հիվանդության դեմ պայքարում կալիումի վերականգնման հիմնական փաստարկը հնարավոր է կանաչեղենի միջոցով. այն վերականգնում է նատրիումի հաշվեկշիռը:


     Հատապտուղ

Ցանկացած անտառային հատապտուղ, հատկապես հապալասը, պարունակում է ֆլավոնոիդներ, որոնց կանոնավոր սպառումը նկատելիորեն նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդություններից մահացությունների ռիսկը:


     Կարտոֆիլ

Շատերի կողմից սիրված մթերքը` կարտոֆիլը, պարունակում է կալիում և մագնեզիում, և այդ երկու հանքանյութերի առկայությունը կարևոր է սրտի առողջության և արյան ճնշման կարգավորման համար:


     Ճակնդեղ

Չկա հստակ բացատրությունը այս մթերքի օգտակարության վերաբերյալ, բայց ճակնդեղի սիրահարները հազվադեպ են տառապում սրտանոթային հիվանդություններով: Ենթադրվում է, որ նման ազդեցությունն առաջ է գալիս այս բանջարեղենում նիտրատների առկայությամբ:


     Շիլա` վարսակաձավարից

Ամեն առավոտ այն հարկավոր է մատուցել այն մարդկանց, ովքեր տառապում են հիպերտոնիկ հիվանդությամբ: Այս շիլան զուրկ է նատրիումից և ճարպերից, բայց շատ հարուստ է մանրաթելով: Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ համակցությունն իդեալական զենք է բարձր արյան ճնշման դեմ պայքարում:


     Բանան

Բանանն իր մեջ եղած կալիումի պարունակությամբ կարող է մրցակցել կարտոֆիլի հետ: Ժամանակ առ ժամանակ ուտելով այս միրգը, կարելի է բարելավել առողջությունը:


     Արևածաղկի սերմեր

Վերջին տարիներին, տարբեր էկզոտիկ մրգերի սերմերը լայն ժողովրդականություն են վայելում: Սակայն չարժե մոռանալ «հին ու բարի» ժամանակներից եկող արևածաղկի սերմերի մասին: Նրանք ոչ միայն շատ սննդարար են, այլև օգտակար սրտի և արյան անոթների համար` պայմանավորված բարձր տոկոսայնության մագնեզիումի պարունակությամբ: Սակայն հարկ է հիշել, որ արևածաղկի սերմերն անհրաժեշտ է ուտել առանց աղի, որպեսզի չգերազանցել նատրիումի մակարդակի թույլատրելի նորմը:

16312 | 0
Facebook