Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՄԻԵԴ-ը բավարարել է Կարո Եղնուկյանի բողոքը

14:40, երեքշաբթի, 25 հուլիսի, 2017 թ.
ՄԻԵԴ-ը բավարարել է Կարո Եղնուկյանի բողոքը

«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու համար մեղադրվող Կարո Եղնուկյանի բողոքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է: «10.07.2017թ. գրություն է ստացվել այն մասին, որ կանոնակարգի 41-րդ հոդվածին համապատասխան գանգատին առաջնահերթություն տալու վերաբերյալ խնդրանքը բավարարվել է»,- այս մասին տեղեկանում ենք Կարո Եղնուկյանի աղջկա` Էլմոն Եղնուկյանի ֆեյսբուքյան էջից: Նշենք, որ Կարո Եղնուկյանը բողոքարկել էր իր նկատմամբ ապօրինի ընտրված կալանքը, նա նաև միջնորդել էր դատարանին իր գործը հնարավորինս շուտ քննել:
     Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 218 և219 հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար:

3559 | 1
Facebook