Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տաջիկստանում 20 ոստիկան է հեռացվել աշխատանքից` ավելորդ քաշի պատճառով

11:05, երեքշաբթի, 25 հուլիսի, 2017 թ.
Տաջիկստանում 20 ոստիկան է հեռացվել աշխատանքից` ավելորդ քաշի պատճառով

Տաջիկստանում վերջին կես տարվա ընթացքում 20 ոստիկան կորցրել է իր աշխատանքը: Նրանք կարճ ժամանակում չեն կարողացել ազատվել ավելորդ քաշից: Այս մասին հաղորդում են տաջիկական լրատվականները` հղում անելով ՆԳ նախարար Ռամզան Ռահիմզոդային:
     Նա պարզաբանել է, որ ոստիկանը պետք է համապատասխան տեսք ունենա: Նա նշել է, որ ոստիկանության մի քանի աշխատակից նկատողությունից հետո կարողացել է կարգավորել իր քաշը:
     Հաղորդվում է, որ պահանջները բավական խիստ են, 170 սմ հասակ ունեցող ոստիկանի քաշը չպետք է գերազանցի 75 կգ:

5418 | 0
Facebook