Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սևանա լճի մակարդակը իջեցվեց 10 սմ-ով

22:45, երկուշաբթի, 24 հուլիսի, 2017 թ.
Սևանա լճի մակարդակը իջեցվեց 10 սմ-ով

Հուլիսի 24-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը իջեցվել է 10 սմ-ով: Լճից արդեն բաց է թողնվել 149.828 միլիոն խմ ջուր, որից 0.741 միլիոն խմ-ը չկարգավորված արտահոսքն է, հաղորդում է «ԷկոԼուրը»:

Սևանա լիճը մակարդակի ամենաբարձր ցուցանիշին` 1900,91 մ բարձրությանը, հասել է հունիսին: Հուլիսի 24-ի դրությամբ լճի մակարդակը կազմել է 1900.81մ:

Իրականում Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ է հոսել 80.018 միլիոն խմ ջուր, իսկ Սևանից ջրառը 2017թ-ին 170 միլիոն խմ-ի փոխարեն կազմելու է 270 միլիոն խմ: Թե քանի սանտիմետրով Սևանը կբարձրանա 2017թ-ին, դեռ հայտնի չէ: Հայտնի է միայն, որ հուլիսի 24-ի դրությամբ Սևանի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ բարձր է ընդամենը 7 սմ-ով:

4010 | 0
Facebook