Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հոգեբանի մահվան փաստով հետախուզվող 34-ամյա կասկածյալին Կենտրոնի ոստիկանները հայտնաբերել են

11:50, ուրբաթ, 21 հուլիսի, 2017 թ.
Հոգեբանի մահվան փաստով հետախուզվող 34-ամյա կասկածյալին Կենտրոնի ոստիկանները հայտնաբերել են
     Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի 8/1 շենքի բնակիչ՝ 34-ամյա Հրանտ Համբարձումյանի նկատմամբ։ Ինչպես հայտնուէ Shamshyan.com-ը, վերջինի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի (դիտավորությամբ առողջության ծանր վնաս պատճառելը, որն առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։
     Հ. Համբարձումյանը կասկածվում է հուլիսի 17-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործող «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի ղեկավար, ճանաչված հոգեբան Ռուբեն Պողոսյանին նշտարով մի քանի անգամ գլխի և դեմքի մասում ծանր վնասվածքներ պատճառելու համար։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր, վաղ առավոտյան ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող 34-ամյա Հ. Համբարձումյանին, ում արդեն տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին և չի բացառվում, որ նրան կտեղափոխեն դատարան՝ խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու նպատակով։
Հոգեբանի մահվան փաստով հետախուզվող 34-ամյա կասկածյալին Կենտրոնի ոստիկանները հայտնաբերել են
Հոգեբանի մահվան փաստով հետախուզվող 34-ամյա կասկածյալին Կենտրոնի ոստիկանները հայտնաբերել են
5770 | 0
Facebook