Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփի թիմը հետաքննություն է սկսել ՌԴ հարցերով հատուկ դատախազի նկատմամբ

11:40, ուրբաթ, 21 հուլիսի, 2017 թ.
Թրամփի թիմը հետաքննություն է սկսել ՌԴ հարցերով հատուկ դատախազի նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը հետաքննություն է սկսում ՌԴ հարցերով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի նկատմամբ: Այս մասին հաղորդում է The New York Times-ը:
     Լրատվականի տվյալներով` Թրամփի օգնականներն ու փաստաբանները փորձում են պարզել` արդյոք Մյուլլերը ֆինանսապես աջակցել է Դեմոկրատական կուսակցությանը և արդյոք կապեր է ունեցել ՀԴԲ նախկին ղեկավար Ջեյմս Քոմիի հետ:
     Հիշեցնենք, որ Ռոբերտ Մյուլլերը ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը պարզելու գործով հետաքննություն էր սկսել: Հաղորդվում է, որ եթե Թրամփի թիմին հաջողվի ապացուցել վերը նշված մեղադրանքներն, ապա Մյուլլերին ու նրա թիմին կարող են հեռացնել Թրամփի դեմ տարվող հետաքննությունից:

4327 | 0
Facebook