Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում ամուսինը կնոջ մոտ բողոքել է առողջական խնդիրներից և նրա ներկայությամբ ինքնասպան եղել

22:30, հինգշաբթի, 20 հուլիսի, 2017 թ.
Երևանում ամուսինը կնոջ մոտ բողոքել է առողջական խնդիրներից և նրա ներկայությամբ ինքնասպան եղել
     Shamshyan.com-ի տեղեկություննեով`երեկ՝ հուլիսի 19-ին, Երևանում ինքնասպանություն է տեղի ունեցել: Ժամը 23:20-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Օգանովի փողոցի թիվ 8 շենքի մոտ հայտնաբերել է տղամարդու դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի բնակիչ 69-ամյա Ռ. Ա.-ն է, ով 5-րդ հարկի իր բնակարանի ննջասենյակի պատուհանից ինքնասպանության գործելու միջոցով ցած է նետվել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռ. Ա.-ն ունեցել է առողջական խնդիրներ և այդ պահին տանը եղել է կնոջ հետ, ում բողոքել է առողջական խնդիրներից ու կնոջ ներկայությամբ դիմել ծայրահեղ այդ քայլին:
8708 | 0
Facebook