Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը»` «Զվարթնոցի» բացօթյա կինոսրահում

18:05, հինգշաբթի, 20 հուլիսի, 2017 թ.
Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը»` «Զվարթնոցի» բացօթյա կինոսրահում

Հուլիսի 22-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում գտնվող բացօթյա կինոսրահում կցուցադրվի Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմը։
     2008-ին նկարահանված ֆիլմի ստեղծագործական կազմում հայտնի անուններ են` սցենարի հեղինակ Ալբերտ Մկրտչյան, դերակատարներ՝ Անահիտ Քոչարյան, Գուժ Մանուկյան, Վարդան Մկրտչյան, օպերատորներ՝ Ռուդոլֆ Վաթինյան, Լևոն Աթոյանց, Աշոտ Մովսեսյան, երաժշտությունը՝ Յուրի Հարությունյանի։
     «Տխուր փողոցի լուսաբացը» պատմում է Արցախի ազատամարտի, գյումրեցի ընտանիքի մասին: Ֆիլմի հերոսները բազմաթիվ դժվարություններ, հոգեբանական հիասթափություններ են հաղթահարում, բայցև ապրելու նախանձելի տոկունություն դրսևորում:

Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը»` «Զվարթնոցի» բացօթյա կինոսրահում
Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը»` «Զվարթնոցի» բացօթյա կինոսրահում
5318 | 0
Facebook