Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Մոտ մեկ ամիս ՊԵԿ-ից հերքում էին, թե «Գազպրոմ Արմենիա»-ի հաշվապահը տեղափոխվում է մաքսային ոլորտ. այժմ հաստատվեց. «Հրապարակ»

10:10, հինգշաբթի, 20 հուլիսի, 2017 թ.
Մոտ մեկ ամիս ՊԵԿ-ից հերքում էին, թե «Գազպրոմ Արմենիա»-ի հաշվապահը տեղափոխվում է մաքսային ոլորտ. այժմ հաստատվեց. «Հրապարակ»
     «Հրապարակ»-ը գրում է․ «Կարգոների» փոխարեն ստեղծված նոր կազմակերպության՝ «Նորֆոլկ քոնսալթինգ» ՍՊԸ-ի ղեկավար նշանակված «Գազպրոմ Արմենիա» ընկերության հաշվապահ Արմեն Ունանյանի անունը երեկվանից հանվել է «Գազպրոմի» կայքից, որտեղ նրա նկարը վարչապետի որդու կողքին էր։ Մոտ մեկ ամիս նախապատրաստվող գործընթացի ընթացքում ՊԵԿ-ից հերքում էին, թե Ունանյանը «գազից» տեղափոխվում է մաքսային ոլորտ։ Այժմ արդեն տեղեկատվությունը հաստատվեց եւ հրապարակվեց։ «Գազպրոմի» կայքում երեկ արդեն նոր գլխավոր հաշվապահի անունը կար՝ Վարդան Նաչարյան, ով առայժմ պաշտոնակատար է:
5822 | 0
Facebook