Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայկական կինոյի թախիծն ու ժպիտը. այսօր Գալյա Նովենցի ծննդյան օրն է

13:05, երկուշաբթի, 10 հուլիսի, 2017 թ.
Հայկական կինոյի թախիծն ու ժպիտը. այսօր Գալյա Նովենցի ծննդյան օրն է
     «Հայկական կինոյի թախիծն ու ժպիտը»,- այսպես էին բնորոշում բոլոր ժամանակների հայ և խորհրդային կինոյի ամենանշանավոր ու տաղանդավոր դերասանուհի Գալյա Նովենցին: Այսօր դերասանուհու ծննդյան օրն է:
     «Նրա ստեղծած կերպարները թեʹ թատրոնում, և թեʹ կինոյում կարողացան լինել այնպիսի վառ և պայծառ, որ կապում են մեր իրականությունն անցյալի հետ և մեր ապագան կարողանում են կամրջել մեր անցյալի և հիշողությունների հետ»,- Գալյա Նովենցի ծննդյան 80-ամյակին նվիրված երեկոյին ասել է Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Նրա խոսքով` Գալյա Նովենցն այն եզակիներից էր, ով կարողացավ ստեղծել իրական հայ մայրիկի, հայ կնոջ կերպարը, որը չափազանց լուսավոր էր և նման էր յուրաքանչյուր հայի մոր կերպարին:
     Գալյա Նովենցի աստեղային ժամը եղավ «Մեր մանկության տանգոն» ֆիլմով: Դերասանուհու տաղանդով հիացան համաշխարհային կինոյի շատ մեծություններ:
Հայկական կինոյի թախիծն ու ժպիտը. այսօր Գալյա Նովենցի ծննդյան օրն է
Հայկական կինոյի թախիծն ու ժպիտը. այսօր Գալյա Նովենցի ծննդյան օրն է
Հայկական կինոյի թախիծն ու ժպիտը. այսօր Գալյա Նովենցի ծննդյան օրն է
Հայկական կինոյի թախիծն ու ժպիտը. այսօր Գալյա Նովենցի ծննդյան օրն է

     Նա նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում` «Բարև, ես եմ», «Հեղնար աղբյուր», «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ», «Գիքորը», «Հին օրերի տանգոն», «Կարոտ», «Որտեղ էիր, մարդ Աստծո» և այլն:
     «Հիմա եմ հասկանում, որ մայրս եթե ավելի բաց լիներ, ավելի հաճախ խոսեր, հանդիսատեսը տասն անգամ ավելի շատ ինֆորմացիա կունենար նրա մասին: Դա նրա ընտրությունն էր, Գալյա Նովենցն ինչ-որ չափով հանելուկ մնաց իր հանդիսատեսի համար»,- հարցազրույցներից մեկի ժամանակ անկեղծացել է որդին` Հակոբ Ղազանչյանը:
Հայկական կինոյի թախիծն ու ժպիտը. այսօր Գալյա Նովենցի ծննդյան օրն է
Հայկական կինոյի թախիծն ու ժպիտը. այսօր Գալյա Նովենցի ծննդյան օրն է
4628 | 1
Facebook