Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը կգնա՞ զիջումների՝ բարելավելու համար Ռուսաստանի հետ հարաբերությունները. ԶԼՄ-ներ

16:40, հինգշաբթի, 29 հունիսի, 2017 թ.
Թրամփը կգնա՞ զիջումների՝ բարելավելու համար Ռուսաստանի հետ հարաբերությունները. ԶԼՄ-ներ
     ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր օգնականներին խնդրել է մտածել այն մասին, թե ինչ կարող են որպես զիջում առաջարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ երկու առաջնորդների առաջին անհատական հանդիպմանը՝ G20-ի գագաթնաժողովում։ Այս մասին գրում է The Guardian թերթը` վկայակոչելով իրավիճակին ծանոթ երկու նախկին պաշտոնյաների:
     Ըստ աղբյուրների, նրանց խնդրել են նախապատրաստվել զարգացումների, «սակայն չի բացառվում նաև դիմադրությունը, եթե ինչ-որ մի բան առաջարկվի և դրա դիմաց չստանան ոչինչ»:
     Ինչպես տեղեկացվում է՝ Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհուրդը (Ազգային անվտանգության ծառայություն) ստացել էր հանձնարարություն` պատրաստ լինել Թրամփի և Պուտինի առաջին հանդիպման հետ կապված «զարգացումներին», ինչը պայմանավորված է ԱՄՆ վարչակազմի կողմից հակառուսական պատժամիջոցներով:
     Ըստ նշված թերթի, դեռևս հայտնի չէ, թե ինչ կարող են որպես փոխզիջում առաջարկել Պուտինին: Նշվում է, որ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը և պետական վարչությունը ուժեղ ճնշում են գործադրում այդ փաստի առնչությամբ և խիստ դժգոհ են, որ Միացյալ Նահանգների միակողմանի զիջումները կարող են բերել Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման: Ավելին` վարչակազմում կան պաշտոնյաներ, ովքեր դեմ են, որ Թրամփն անձամբ հանդիպի Պուտինին: Որոշները պնդում են, որ այս հանդիպումը պետք է լինի կարճ և կրի ոչ ֆորմալ բնույթ` հաշվի առնելով «Ռուսաստանի հետ հարաբերություններում» նախագահ Թրամփի նկատմամբ շարունակվող հետաքննությունը:
8851 | 0
Facebook