Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երբ կրակում են, սադրանքներ են կազմակերպում, ո՞նց կարելի է բանակցային սեղանի շուրջ գնալ առաջ». Շավարշ Քոչարյանը` Ալիևի վարած քաղաքականության մասին

12:15, հինգշաբթի, 29 հունիսի, 2017 թ.
«Երբ կրակում են, սադրանքներ են կազմակերպում, ո՞նց կարելի է բանակցային սեղանի շուրջ գնալ առաջ». Շավարշ Քոչարյանը` Ալիևի վարած քաղաքականության մասին

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացին, կարծիք է հայտնել, որ բանակցային գործընթացի համար պիտի լինի համապատասխան մթնոլորտ, իսկ եթե այդ մթնոլորտը չկա, ապա բանակցային գործընթացում էլ առաջընթաց չի կարող լինել։
     «Պատահական չէ, որ Վիեննայում հենց այդ մասին էինք խոսում, որովհետև երբ կրակում են, սադրանքներ են կազմակերպում, ո՞նց կարելի է բանակցային սեղանի շուրջ գնալ առաջ: Դա ակնհայտ է, և պատահական չէ, որ անընդհատ հնչում է այն թեզը, որ Ադրբեջանն այն հանձնառությունները, որ ստանձնել էր և՛ Սանկտ Պետերբուրգում, և՛ մինչև այդ Վիեննայում, պետք է կյանքի կոչի»,- ասել է նա։

Լրագրողների դիտարկմանը, թե դեռ չի հաջողվում Իլհամ Ալիևին բանակցային սեղանի շուրջ բերել, Շավարշ Քոչարյանը նշել է, որ խնդիրն այլ դաշտից է. «Նա պիտի կատարի ստանձնած պարտավորությունները: Այն հանգամանքը, որ ինքը համառորեն դա արհամարհում է, գործում է հակառակ միջնորդների կոչերին, հորդորներին, դա այլ խնդիր է: Դա նաև պարտադրում է միջնորդներին գնահատական տալ այդ երկրի նկատմամբ»:
2864 | 0
Facebook