Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արայիկ Խանդոյանին և Արեգ Կյուրեղյանին դատարանի նկուղում ծեծի են ենթարկել

10:05, հինգշաբթի, 29 հունիսի, 2017 թ.
Արայիկ Խանդոյանին և Արեգ Կյուրեղյանին դատարանի նկուղում ծեծի են ենթարկել

Ավան և Նոր Նորքի դատարանի նկուղային հարկում երեկ ծեծի են ենթարկվել «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանը և Արեգ Կյուրեղյանը: Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը տեղեկացրել է, որ
     Արայիկ Խանդոյանին ծեծի են ենթարկել դատարանի նկուղում․ «մի խումբ ոստիկաններ հարվածներ են հասցրել գլխին, ոտքերին և երիկամների շրջանում: Գլխացավ ուներ և աչքը կարմրած էր, իսկ երկու ոտքերի վրա կար արյունազեղումներ»:
     Ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանն էլ քթի, ճակատի հատվածում վնասվածք ունի․ «Արեգի քթի, ճակատի հատվածում վնասվածքի հետքեր՝ արյունազեղումներ կային, ու ըստ իր խոսքերի՝ ամբողջ մարմնի վրա, այսինքն՝ կրծքավանդակի, որովայնի, մեջքի, ոտքերի շրջանում ինքը բազմաթիվ՝ 100-ից ավելի հարվածներ է ստացել»,- տեղեկացրել է վերջինի շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանը:
     Հիշեցնենք, որ երեկ Ավան և Նոր Նորքի դատարանում լարված իրավիճակ էր:

6033 | 2
Facebook