Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

1935-ի այս օրը բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը

13:10, շաբաթ, 24 հունիսի, 2017 թ.
1935-ի այս օրը բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935 թվականի հունիսի 1-ին և գործել Պատանի հանդիսատեսի թատրոնին կից։ Այն հիմնադրվել է բեմադրիչ Սոֆյա Բեջանյանի, նկարիչ Գևորգ Առաքելյանի, դերասաններ Պավլոս Բորոյանի և Արաքսյա Արաբյանի կողմից։ 1938 թվականից թատրոնը կրել է Հովհաննես Թումանյանի անունը։ Թատրոնի առաջին ներկայացումն է եղել Սամուել Մարշակի «Չարաճճի Պետիկը» ներկայացումը։ 1936-1937 թվականներից թատրոնը գործում է Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սրահում։
     Կայացման տարիներին թատրոնի ստեղծագործական կյանքին աջակցել են ռեժիսորներ՝ Լևոն Քալանթարը, Վարդան Աճեմյանը, Տիգրան Շամիրխանյանը, նկարիչներ՝ Խաչատուր Եսայանը, Վաչագան Թևանյանը, Քնարիկ Վարդանյանը, Սուրեն Ստեփանյանը և այլք։

1935-ի այս օրը բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը
1935-ի այս օրը բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը
1935-ի այս օրը բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը
1935-ի այս օրը բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը

     1950 թվականին թատրոնը փակվում է, 1951-1957 թվականներին ստեղծագործական կազմը գործում է որպես տիկնիկային անսամբլ՝ Հայհամերգի կազմում։ 1957 թվականի հուլիսի 27-ին Տիկնիկային թատրոնը վերաբացվում է որպես ինքնուրույն թատրոն՝ Լենինի պողոտայի թիվ 43 շենքում։ Գլխավոր ռեժիսոր է նշանակվում Երվանդ Մանարյանը (1957-1959), նկարիչ՝ Ֆլորա Գրիգորյանը։ 1960 թվականին թատրոն է գալիս ռեժիսոր Մանյա Ասլանյանը, ով 1961-1978 թթ. եղել է թատրոնի գլխավոր ռեժիսորը, իսկ գլխավոր նկարիչն էր Արամայիս Սարգսյանը։ Բեմադրվում են «Կարմիր գլխարկ», «Ոսկե բանալին», «Թոմ Սոյերի արկածները», «Օլե-Լուկոյե», «Գառնիկ ախպեր» և շատ այլ ներկայացումներ։ 1970-ականներից թատրոն են գալիս նաև երիտասարդ դերասաններ՝ Արշակ Պողոսյանը, Արա Հակոբյանը, Նունե Վարդանյանը, Մնացական Փիլոյանը, Պետրոս Խաչիկյանը, Գագիկ Ռոստոմյանը և այլք։
     1975 թվականին թատրոնը տեղափոխվում է իր ներկայիս շենքը՝ Սայաթ Նովա 4 հասցեում։ 1978-1985 թթ. դարձյալ թատրոնի գլխավոր ռեժիսոր է նշանակվում Երվանդ Մանարյանը։
1935-ի այս օրը բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը
1935-ի այս օրը բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը

     1978- թվականին նա բեմադրում է Հովհաննես Թումանյանի «Անհաղթ աքլորը», որը միջազգային փառատոներում արժանանում է մրցանակների, իսկ 1981 թվականին բեմադրում է «Ակամա երաժիշտները». այս երկու բեմադրություններն էլ դեռևս շարունակում են իրենց բեմական կյանքը։1998 թվականից թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է Ռուբեն Բաբայանը, մինչ այդ նա թատրոնում աշխատել է որպես գրական մասի վարիչ, ապա բեմադրող ռեժիսոր։
1935-ի այս օրը բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը
1935-ի այս օրը բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը
1935-ի այս օրը բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը
1935-ի այս օրը բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը

13248 | 0
Facebook