Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սեքսուալ խառնաշփոթ՝ հյուրանոցում»` Կամերային երաժշտական թատրոնում

14:55, ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
«Սեքսուալ խառնաշփոթ՝ հյուրանոցում»` Կամերային երաժշտական թատրոնում

Անգլիացի դրամատուրգ Ռեյ Կունիի «Սեքսուալ խառնաշփոթ՝ հյուրանոցում» երկու գործողությամբ կատակերգությունն արդեն հինգ տարի արժանանում է հազարավոր հանդիսականների բարձր գնահատականին:
     Հունիսի 23-ին, Կամերային երաժշտական թատրոնում «Սեքսուալ խառնաշփոթ՝ հյուրանոցում» կատակերգության հոբելյանական ցուցադրությունն է, որն ընթացիկ թատերաշրջանում կներկայացվի վերջին անգամ:
     Ներկայացումը հանդիսատեսին տեղափոխում է Անգլիա։ Գործողությունները կատարվում են տեղական հյուրանոցներից մեկի 48 համարի սենյակում: Վարչապետի օգնականը՝ Ռիչարդ Ուիլը, սենյակ է վարձակալում իր և ընդդիմության առաջնորդի քարտուղարուհու համար, բայց դեպքերի բերմամբ սենյակում են հայտնվում քարտուղարուհու ամուսինը, վերջինի վարձակալած լրտեսը, Ռիչարդի կինը, տեղակալն ու նրա մորը խնամող բուժքույրը, հյուրանոցի կառավարիչը, մատուցողը, սպասուհիները:
     Ստեղծելով իսկական խառնաշփոթ ու ստերի կծիկ՝ հերոսները խճճվում են, չեն հասկանում՝ ով ում բարեկամն է:
     Գլխավոր դերերում հանդես կգան Արա Դեղտրիկյանը, Վիլեն Սարգսյանը, Կարինե Ծատուրյանը, Շողեր Ջալալյանը, Հայկ Պետրոսյանը: Ներկայացման ռեժիսորն է Դավիթ Հակոբյանը:

«Սեքսուալ խառնաշփոթ՝ հյուրանոցում»` Կամերային երաժշտական թատրոնում
«Սեքսուալ խառնաշփոթ՝ հյուրանոցում»` Կամերային երաժշտական թատրոնում
«Սեքսուալ խառնաշփոթ՝ հյուրանոցում»` Կամերային երաժշտական թատրոնում
«Սեքսուալ խառնաշփոթ՝ հյուրանոցում»` Կամերային երաժշտական թատրոնում
10882 | 0
Facebook