Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունն իր մասնաճյուղ արգելոց-թանգարաններում զբոսաշրջության ոլորտի զարգացման նոր քաղաքականություն է որդեգրել:
«Գառնի», «Զվարթնոց», «Մեծամոր» և այլ արգելոց- թանգարաններ այցելող օտարերկրացին Հայաստանից պետք է հեռանա ոչ միայն մշակութային ժառանգության մասին վառ տպավորություններով, այլև իր հետ տանի նաև հայկական մշակույթի մի մասնիկը:
Իսկ ներկայանալու բավական հետաքրքիր ու լայն ասպարեզ կա:
Արցախի գորգերը շուտով այցելուներին կներկայացվեն «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում՝ դեպի տաճար տանող ճանապարհին, ներկայանալի տաղավարում: