Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԱԿ-ը գնահատել է աշխարհում թմրամիջոցների օգտագործման մակարդակը

16:45, հինգշաբթի, 22 հունիսի, 2017 թ.
ՄԱԿ-ը գնահատել է աշխարհում թմրամիջոցների օգտագործման մակարդակը

2015 թվականին քառորդ միլիարդ մարդ գոնե մեկ անգամ թմրանյութ է օգտագործել․ նշվում է ՄԱԿ-ի գրասենյակի` թմրամիջոցների և հանցավորության մասին «2017-ի համաշխարհային հաշվետվության» մեջ:
     «Ըստ հաշվարկների` 2015-ին աշխարհում քառորդ միլիարդ մարդ գոնե մեկ անգամ թմրանյութ է օգտագործել, կամ` աշխարհի չափահաս բնակչության մոտ 5%-ը: Առավել մտահոգիչ է այն փաստը, որ այդ թմրամիջոց գործածողների մոտ 29.5 միլիոնը կամ 0.6% -ը տառապում է թմրանյութերի վնասակար խանգարումներից: Դա նշանակում է, որ նարկոտիկների օգտագործումն այնքան կործանարար ազդեցություն է ունենում, որ օգտագործողները կախվածություն են ունենում դրանից և կարիք ունեն բուժման»,- ասվում է զեկույցում:
     Ըստ ուսումնասիրության, աշխարհում ներարկային ճանապարհով թմրամիջոց է օգտագործում շուրջ 12 միլիոն մարդ, այդ թվում` 8-ից 1-ը (1.6 միլիոն) ապրում է ՄԻԱՎ-ով, իսկ ավելի քան կեսը (6.1 միլիոն), հեպատիտ C- ով: Ընդ որում` ամեն տարի, թմրանյութերի օգտագործման պատճառով, առնվազն 190 հազար վաղաժամ մահ է գրանցվում:

6135 | 0
Facebook