Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը՝ հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին»․ Ս․ Հասրաթյան

13:15, հինգշաբթի, 22 հունիսի, 2017 թ.
«Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը՝ հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին»․ Ս․ Հասրաթյան
     Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն այսօր առավոտյան տարածեց հերթական ապատեղեկատվությունը հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին, իսկ այնուհետև «թևեր տալով» սեփական հորինվածքին, զարգացրեց այն՝ հայտարարելով, թե «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»: Նման դատարկ ու միպաղաղ հնչեղությամբ հայտարարություններից ստացվող տպավորությունը մեկն է՝ հարևան կոչված երկրի ռազմաքաղքաքական ճամբարում երևակայական «հաջողություններ» հորինելն ու դրանցով ոգևորվելը դարձել է կենսաձև:
     Հետևություն. ընդունել ըմբռնումով և չխաբվել:
5033 | 2
Facebook