Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սպիտակ տունը փորձում է մեղմել ՌԴ դեմ պատժամիջոցների նախագիծը․ The New York Times

14:00, հինգշաբթի, 22 հունիսի, 2017 թ.
Սպիտակ տունը փորձում է մեղմել ՌԴ դեմ պատժամիջոցների նախագիծը․ The New York Times

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձում է հանրապետականների շրջանում հասնել նրան, որ Ներկայացուցիչների պալատը մեղմի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագիծը, որը հաստատվել էր Սենատի կողմից, հայտնում է The New York Times-ը։ Մասնավորապես, դա վերաբերում է փաստաթղթում ամրագրված դրույթին, որը «թույլ չի տալիս նախագահին չեղարկել Մոսկվայի դեմ պատժամիջոցները»,- գրում է թերթը։
     Օրինագիծը պետք է հաստատվի Ներկայացուցիչների պալատի կողմից, ապա ներկայացվի նախագահի ստորագրմանը։ Պարբերականը նշում է, որ սովորաբար «հանրապետականները մարտական են տրամադրված լինում ՌԴ նկատմամբ»։
     Սպիտակ տան մամուլի խոսնակ Շոն Սփայսերը հայտարարել է, որ ադմինիստրացիան դեռևս պատրաստ չէ հայտնելու Սենատի ընդունած նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումը, պարզ չէ նաև՝ վետո կդնի՞ արդյոք նախագահը փաստաթղթի վրա, թե՞ ոչ։

Աղբյուրը` interfax.ru
4990 | 0
Facebook