Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը կարիք ունեն բացատրելու՝ ինչ առնչություն ունեն Վահրամ Խորխոռունու և Գևորգ Մհերյանի հետ պադյեզդներում տեղի ունեցածի կապակցությամբ»․ Փաշինյան

12:00, հինգշաբթի, 22 հունիսի, 2017 թ.
«ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը կարիք ունեն բացատրելու՝ ինչ առնչություն ունեն Վահրամ Խորխոռունու և Գևորգ Մհերյանի հետ պադյեզդներում տեղի ունեցածի կապակցությամբ»․ Փաշինյան
     «Քաղաքական նորաթուխ գործիչները, ովքեր կառավարության ու վարչապետի մասին խոսում են հեգնանքով, կհիշեցնեմ երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի պադյեզդի պատմությունը, ինչը վտանգավոր պատմություն է։ Չի կարելի քաղաքական թիվ մեկ ամբիոնից նման հեգնական գնահատականներ տալ»,- հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ դիմելով «Ելք» դաշինքի պատգամավորներին։ Փաշինյանը տեղից բացականչեց․ «Ընենց կխոսենք պադյեզդներում, որ․․․ Էլ մյուս անգամ որևէ մեկը տենց չխոսի մեր մասին, շշով կտամ․․․»։ «Կարգի հրավիրեք էս երիտասարդին»,- ասաց Բաղդասարյանը։ «Երիտասարդը դու ես»,- պատասխանեց Փաշինյանն՝ ավելի ուշ շարունակելով հետևյալը․ «Պադյեզդների վերաբերյալ Վահրամի ելույթից հետո ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը կարիք ունեն բացատրելու՝ ինչ առնչություն ունեն Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահրամ Խորխոռունու և ոստիկանության պետի նախկին տեղակալ Գևորգ Մհերյանի հետ պադյեզդներում տեղի ունեցածի կապակցությամբ։ Ուզում եմ ՀՀԿ-ին հիշեցնել նաև Ռումինիայի ու նրա ղեկավար Չաուշևսկուի ճակատագրի մասին»։
     Անդրադառնալով «դալանների պատմությանը»՝ հիշեցնենք, որ այդ ելույթը Վահան Հովհաննիսյանն արել էր 2013-ին՝ ուղղված կառավարության անդամներին․ «Ուզում եմ հարց ուղղել պարոն Աշոտյանին, իր հարևան Հրայր Թովմասյանին, կառավարության մյուս անդամներին` դո’ւք, որ ձեր թեկնածությունը դնեք ընտրությունների ժամանակ ու ձեզ չպատշապանի Հովիկ Աբրահամյանը, նախագահը, դատախազը, ոստիկանությունը՝ կհաղթե՞ք, ձեզ էնքան կծեծեն դալաններում, որ դուք կարտագաղթեք, տղերք»,- ասել էր նա:
5041 | 3
Facebook