Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Լավ ուսանող դիտվելու պայմանն ընտրություններում ՀՀԿ-ի մայկեն հագած տնետուն ընկնելն է»․ Ն․ Փաշինյան

11:25, հինգշաբթի, 22 հունիսի, 2017 թ.
«Լավ ուսանող դիտվելու պայմանն ընտրություններում ՀՀԿ-ի մայկեն հագած տնետուն ընկնելն է»․ Ն․ Փաշինյան
     Խորհրդարանում շարունակվում են Կառավարության 2017-22թթ ծրագրի քննարկումները։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն Աժ ամբիոնից հայտարարեց, որ «եթե ծրագիրը լիներ կառավարության ծրագիրը, կարելի էր մտածել կողմ քվեարկելու մասին, բայց քանի որ ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի ծրագիրն է, միանշանակ ու աներկբա դեմ են քվեարկելու»։
     «Մեզ հարցնում են՝ ինչու եք դեմ քվեարկում այսպիսի փաստաթղթերին, որտեղ գրված է, որ լավ ենք ապրելու, թոշակները բարձրանալու են և այլն։ Բազմիցս, առնվազն էս դահլիճում, իմ ներկայությամբ 3 անգամ ՀՀԿ-ն բռունցք ճոճելով ասում է՝ դատապարտված ենք հավակնոտ ծրագիր իրականացնելու։ Վերլուծենք իրավիճակը՝ դիտելով 2012-ի հնգամյա ծրագիրը։ 2012-2017թթ․ կառավարության ծրագրում գրված է՝ կրթությունը հասանելի դարձնելու համար անվճար կրթություն ապահովել սոցիալապես անապահովների համար՝ ներառյալ բարձրագույնը։ Հիմա Կարեն Ավագյանն ասում ա՝ եկել ենք, շեմին մոտեցել, որ ոչ մի լավ ուսանող դուրս չմնա։ Բայց գերազանցիկը բավարար չէ․ կարևորը՝ ՀՀԿ-ական լինի․ ընտրություններում ՀՀԿ-ի մայկեն հագնելն ու տնտեուն ընկնելն է լավ ուսանող դիտվելու պայմանը։ Կամ՝ յուրաքանչյուր 1-ին դասարանի աշակերտին անվճար համակարգիչ է տրամադրվելու։ 2013-2014թթ․, երբ հարցը բարձրացրի, Աշոտյանն ասում էր՝ դե մինչև 2017 թիվը պիտի անենք։ Անեկդոտ հիշեցի․ մեկը գնում ա մսով պեռաշկի ա առնում, կծում ա, հարցնում ա՝ ուր ա միսն, ասում ա՝ չես հասել, էլի ա կծում, հարցնում ա՝ ուր ա միսն, ասում ա՝ անցար»։ Պատգամավորը խոսեց նաև կառավարության ծրագրում երկրի անվտանգությանը վերաբերող հարցին՝ նկատելով․ «Անվտանգությո՞ւն, ի՞նչ անվտանգություն, ամեն շաբաթ զոհե՞ր, հեկտար-հեկտար տարածքների կորո՞ւստ․․․ Ասում եք՝ առաջնագիծը կահավորվել է, ինչո՞վ՝ նվիրատվություններով, աշխատավարձերից պահումներով։ Մի՞թե այս իշխանությունը չի զգում, որ սպառել է վտսահության բոլոր ռեսուրսդները»։
    
    
3023 | 2
Facebook