Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Գազպրոմ»-ը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները սպառնալիք են դեպի Եվրոպա գազի մատակարարմանը

17:40, չորեքշաբթի, 21 հունիսի, 2017 թ.
«Գազպրոմ»-ը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները սպառնալիք են դեպի Եվրոպա գազի մատակարարմանը

Վաշինգտոնի կողմից հակառուսական նոր պատժամիջոցներն սպառնում են գազի մատակարարմանը դեպի Եվրոպա, այս մասին Reuters-ի փոխանցմամբ, վստահեցրել է «Գազպրոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահ և ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Վիկտոր Զուբկովը:
     Զուբկովը գազամուղի նախագիծն անվանել է «Северный поток-2», որն «առավել կարևոր է Ռուսաստանի և Եվրոպայի համար»:
     «Եվ երբ նախագիծը գնում է դեպի հաջող իրականացում, երբ ավարտվել են հիմնական ինժեներա-տեխնիկական աշխատանքները և մենք արդեն մի հազար կիլոմետրի վրա խողովակ ենք տեղադրել, իհարկե, սկսվում են հերթական զրպարտությունները և ավելի կոշտ պատժամիջոցներ` Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ, նաև դեպի Եվրոպա է վտանգվում գազի մատակարարումը»,- ասել է նա՝ Ռուսաստան-Ավստրիա գործարար խորհրդի նիստում:
     Զուբկովը վստահեցրել է, որ այդ պատժամիջոցներով Վաշինգտոնը հետապնդում է իր տնտեսական շահերը՝ լոբբինգ անելով Եվրոպայում ամերիկյան էներգետիկ ընկերությունների օգտին:

6521 | 0
Facebook