Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պենտագոնը չի հաստատել ԴԱԻՇ առաջնորդի ոչնչացումը

22:10, ուրբաթ, 16 հունիսի, 2017 թ.
Պենտագոնը չի հաստատել ԴԱԻՇ առաջնորդի ոչնչացումը
     Պենտագոնը չի հասատատել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու-Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման մասին տեղեկությունը։ «Ներկա պահին որևէ բան չունենք, որը կհաստատեր այդ հաղորդագրությունը»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը, փոխանցում է РИА «Новости»-ն:
     Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ԴԱԻՇ ղեկավարը, նախնական տեղեկություններով, ոչնչացվել է ռուսական ավիացիայի կողմից: Գերատեսչությունը նշում էր, որ, տարբեր ալիքներով ստուգվող տեղեկություններով, առաջնորդին ու ևս մի քանի բարձրաստիճան զինյալների և 300 ահաբեկիչների ոչնչացրել են մայիսի 28-ին՝ Ռաքքայի հարավային արվարձանի մոտ։
Աղբյուրը` ria.ru
5711 | 0
Facebook