Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ճակատագրի հեգնա՞նք է, թե՞ գիտակցված ընտրություն, որ այդ շքեղությունները գտնվում են հուշարձանների հարևանությամբ»․ Խառատյանը՝ Մոնումենտի առանձնատների մասին

10:35, չորեքշաբթի, 14 հունիսի, 2017 թ.
«Ճակատագրի հեգնա՞նք է, թե՞ գիտակցված ընտրություն, որ այդ շքեղությունները գտնվում են հուշարձանների հարևանությամբ»․ Խառատյանը՝ Մոնումենտի առանձնատների մասին
     Ճակատագրի հեգնա՞նք է, թե՞ կամավոր, գիտակցված ընտրություն, որ այս շքեղությունները գտնվում են Մոնումենտի՝ Հայաստանի խորհրդայնացման հեղաշրջման (հեղաշրջում բառը ես չեմ ասում, այդպես է ասել 1920թ. Հայաստանի Հանրապետությունում Խորհրդային Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչ Բորիս Լեգրանը Արտաքին գործերի Ժողկոմ Գ.Չիչերինին գրված նամակում) 50-ամյակին և ԽՍՀՄ քաղաքական բռնությունների զոհերի հիշատակին կառուցված հուշարձանների հարևանությամբ: Այս շքեղությունները, որ մի գծի վրա են հուշարձանների հետ, առանձնացվել են վերջերս կառուցված պատով: Պատի մի կողմում Հայաստանի ոչ վաղ անցյալը խորհրդանշող հուշարձաններն են, մյուս կողմում՝ ներկան խորհրդանշողները: «Հարևաններին» մի պատ է բաժանում: Հետաքրքիր է, թե պատի մյուս կողմի «հարևաններից» քանի՞սն են նախկին կոմունիստներ, և/կամ կա՞ն արդյոք նրանց ընտանիքներում ԽՍՀՄ շրջանի քաղաքական բռնությունների զոհեր: Փաստորեն այս փոքր տարածքը անցյալի ու ներկայի խորքային շարունակական կապի մի բաց թանգարան-ցուցադրություն է: Հիրավի, անքննելի են Աստծո գործերը:
     Հիշեցնում եմ, որ այսօր հունիսի 14-ն է, իսկ դա Հայաստանի Հանրապետության օրենքով Քաղաքական բռնաճնշումների ենթարկվածների հիշատակի պաշտոնական օրն է: Պատի մի կողմում այսօր կհավաքվեն ԽՍՀՄ քաղաքական բճնաճնշումների ենթարկվածների կամ նրանց ժառանգների մի մասը՝ հիշելու և հիշեցելու իրենց հարազատների նկատմամբ իրականացված բարբարոսությունը: Այս տարի լրանում է նաև 1937-ի 80-րդ տարելիցը: Կգա՞ն արդյոք պատկից հարևանները, կգա՞ն արդյոք Հայաստանի անկախ Հանրապետության իշխանությունների նեկայացուցիչները զոհերի հետ հիշելու և հիշեցնելու, նաև հաստատելու՝ ոչ մի մարդ չպետք է ենթարկվի քաղաքական բռնաճնշումների:
3873 | 1
Facebook