Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կառավարությունը պետք է հրաժարվի հակակարկտային կայաններին բյուջեից մեծ գումարներ հատկացնելուց»․ Ոսկան Սարգսյան

14:45, երեքշաբթի, 13 հունիսի, 2017 թ.
«Կառավարությունը պետք է հրաժարվի հակակարկտային կայաններին բյուջեից մեծ գումարներ հատկացնելուց»․ Ոսկան Սարգսյան
     Հունիսի 12-ին Արմավիրի մարզում կարկտահարությունը մեծ վնաս պատճառեց գյուղացիներին: Փաստորեն հակակարկտային կայանները կարկտի դեմ պայքարում օգուտ չտվեցին: Կառավարությունը պետք է հրաժարվի հակակարկտային կայաններին բյուջեից մեծ գումարներ հատկացնելուց: Հարկավոր է անցնել Եվրոպայում մեծ կիրառում գտած հակակարկտային ցանցերի արտադրությանը: Եվրոպական երկրներում մեկ քառակուսի մետր հակարկտային ցանցի գինը 1 եվրո է, Հայաստանում կարելի է ավելի էժան արտադրել: Այն հսկայական գումարները, որ ամեն տարի տրվում են հակակարկտային կայանները գործարկելու, գյուղատնտեսական ոլորտում զանազան խորհրդատվությունների համար, պետք է ծախսել կարկտային ցանցեր ձեռք բերելու համար գյուղացիներին էժան վարկեր տրամադրելու նպատակով: Չեմ կարծում, որ կառավարությունում այս ամենը չեն հասկանում, պարզապես ինչ-ինչ պատճառներով պաշտոնյաներին դա ձեռ չի տալիս:
5008 | 0
Facebook