Խնդրում ենք սպասել...

Միջազգային

12-ամյա քույրն օգնել է եղբորը լույս աշխարհ գալ

23:10, երկուշաբթի, 12 հունիսի, 2017 թ.
12-ամյա քույրն օգնել է եղբորը լույս աշխարհ գալ

ԱՄՆ Միսսիսիպի նահանգի Բրենդոն քաղաքում բնակվող 12-ամյա Ջեյսի Դելլափենը մասնակցել է իր մոր ծննդաբերությանն ու բժիշկների հետ օգնել է լույս աշխարհ գալ իր եղբորը:
     Ջեյսին` ուրախության արցունքներն արչքերին, առաջինն է գրկել իր եղբորն ու վեր պարզել նրան, որպեսզի երեխային տեսնի նաև մայրը: Այս լուսանկարները ծնողները տարածել են իրենց ֆեյսբուքյան էջում, ինչից հետո դրանք լայնորեն տարածխվել են համացանցում:
     Ջեյսիին ծննդաբերությանը մասնակցելու հնարավորություն տվել է բժիշկը, այն բանից հետո, երբ մորը ծննդաբերական սենյակ տանելիս աղջիկն սկսել է լաց լինել, քանի որ ցանկացել է նրա կողքին լինել ու տեսնել` ինչպես է իրականում ամեն ինչ կատարվում: Մայրն ի սկզբանե դեմ է եղել, բայց տեղի է տվել բժշկի հորդորներին:

Ծննդաբերության ողջ ընթացքում Ջեյսին ու բժիշկը կողք կողքի են եղել, ամեն ինչ արվել է բժշկի օգնությամբ ու Ջեյսիի ձեռքերով: Նորածին եղբոր պորտալարն, անգամ, քույրն է կտրել:
     «Ես իրոք օգնել եմ ծննդաբերությանը, բժիշկն ինձ թույլ է տվել հանել երեխային: Դա իմ կյանքի լավագույն պահն էր»,- ասել է աղջիկը:

14366 | 0
Facebook