Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Լսողությունը կորցրած աղջիկը ցնցել է «America’s Got Talent»-ի թերահավատ ժյուրիին

02:05, երկուշաբթի, 12 հունիսի, 2017 թ.
Լսողությունը կորցրած աղջիկը ցնցել է «America’s Got Talent»-ի թերահավատ ժյուրիին

Օրերս հայտնի մրցութային շոու-ծրագրի ամերիկյան տարբերակում իսկական հայտնություն է դարձել 29-ամյա Մենդի Հերվին: «America’s Got Talent» մրցույթին խուլ աղջիկը ներկայացել է սուրդոթարգմանչուհու հետ և թերահավատ ժյուրին խիստ կասկածել է, որ նա կարող է ինչ-որ բանով զարմացնել: Սակայն հետագա րոպեները ցույց են տվել, որ հերթական անգամ ժյուրին սխալվել է: Աղջիկը ներկայացրել է իր հեղինակած «Try» («Փորձիր») երգը:

Մենդին պատմել է, որ լսողությունը կորցրել է ավելի քան 10 տարի առաջ՝ միացնող հյուսվածքների վնասման պատճառով: Այդ ժամանակ նա ստիպված է եղել ամեն ինչ նորից սկսել, նորից յուրացնել երգելու արվեստը՝ այս անգամ հիմնվելով թրթիռների ու տեսողական թյուներների վրա: Նա նաև բացատրել է իր՝ բոկոտն լինելու պատճառը. Այդկերպ հատակից եկող տատանումներով նա կարողանում է պահպանել տեմպը:
     «Լսողության կորստից հետո ես հանձնվել էի, սակայն ուզում եմ իմ կյանքում ավելիին հասնել, քան հանձնվելն է»,- ասել է նա:
     Կատարումից հետո Մենդին քմահաճ և մանրախնդիր Սայմոն Քոուելից ստացել է միանգամից հաջորդ փուլ անցնելու հնարավորություն՝ անկախ ժյուրիի մյուս անդամների կարծիքից:

Լսողությունը կորցրած աղջիկը ցնցել է «America’s Got Talent»-ի թերահավատ ժյուրիին
17666 | 0
Facebook