Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուս գրող և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը հայտնվել է Ադրբեջանի սև ցուցակում

17:40, ուրբաթ, 09 հունիսի, 2017 թ.
Ռուս գրող և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը հայտնվել է Ադրբեջանի սև ցուցակում

Ռուս գրող և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովն հայտնվել է Ադրբեջանի իշխանությունների սև ցուցակում՝ Արցախ այցելելու համար: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:

Բաքուն 2013 թվականին հրապարակել է Լեռնային Ղարաբաղ այցելած օտարերկրացիների սև ցուցակը: Ցուցակում ընդգրկված մարդկանց արգելվում է մուտք գործել Ադրբեջան: Ցանկը պարբերաբար թարմացվում է այն մարդկանց անուններով, որոնք այցելում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Հաջիևը նշել է, որ Լիմոնովի կողմից Լեռնային Ղարաբաղ այցելությունը հաստատվել է, ինչի առնչությամբ էլ նրա անունն ընդգրկվել է Ադրբեջանում անցանկալի անձանց ցանկում:

6262 | 1
Facebook