Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Դավիթ Հարությունյանն ազատվում է Արփինե Հովհաննիսյանի օգնականներից ու խորհրդականներից

16:50, երեքշաբթի, 06 հունիսի, 2017 թ.
Դավիթ Հարությունյանն ազատվում է Արփինե Հովհաննիսյանի օգնականներից ու խորհրդականներից
     Նախորդների կադրերից ազատվելու պրակտիկան շարունակվում է նաև նորանշանակ նախարարների կողմից։ Ասում են՝ այս գործում ակտիվ են հատկապես Արտակարգ իրավիճակների, Արդարադատության, Բնապահպանության, Առողջապահության նախարարները։ Ըստ լուրերի՝ Դավիթ Հարությունյանն արդեն ազատվել է Արփինե Հովհաննիսյանի օգնականներից ու խորհրդականներից։ Ինչ վերաբերում է Տոնոյանին, Ալթունյանին ու Մինասյանին, նրանք դեռ ամիսներ առաջ էին սկսել ազատվել փորձագետներից, վարչությունների պետերից, աշխատակազմի այլ անդամներից։ Ասում են նաև, որ եթե, օրինակ, առողջապահության ոլորտի որոշ պաշտոնյաներ Արմեն Մուրադյանի օգնությամբ գործի են անցել բժշկական համալսարանում, ապա ԱԻՆ փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետի պաշտոնից ազատված Արսեն Արշակյանն ընտանիքով մեկնել է ԱՄՆ։
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
22310 | 1
Facebook