Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Այստեղ կարիերաս ավարտին է մոտեցել». Պեպեն լքում է «Ռեալ»-ը

13:05, երեքշաբթի, 06 հունիսի, 2017 թ.
«Այստեղ կարիերաս ավարտին է մոտեցել». Պեպեն լքում է «Ռեալ»-ը

Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի պաշտպան Պեպեն հայտարարել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբը լքելու մասին։

«Սկսել եմ ապագայիս մասին մտածել դեռևս հունվարին, երբ պայմանագրիս ավարտին մնացել էր կես տարի, սակայն նոր պայմանագրի շուրջ բանակցություններ չկային։ Արդեն 10 տարի հանդես եմ գալիս «Ռեալ»-ի կազմում։ Այս ակումբին տվել եմ ողջ հոգիս։ Բայց հասկանում եմ, որ այստեղ կարիերաս ավարտին է մոտեցել։ Ակումբի քաղաքականությանը համաձայն՝ ինձ մեկ տարվա պայմանագիր են առաջարկում։ Իհարկե, կարելի է բանակցություններ վարել, բայց ես զգում եմ, որ եկել է գնալու ժամանակը։ Ապագայիս վերաբերյալ դեռևս ոչինչ հստակ չէ։ Հայտարարությունս անում եմ մրցաշրջանի ավարտից հետո, քանի որ ակումբը կարևոր խաղեր ուներ, և ես չէի ցանկանում լարվածություն մտցնել»,- նշել է Պեպեն՝ իսպանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։

8104 | 0
Facebook