Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվան չի միջամտի արաբական երկրների և Կատարի հակամարտությանը

15:25, երկուշաբթի, 05 հունիսի, 2017 թ.
Մոսկվան չի միջամտի արաբական երկրների և Կատարի հակամարտությանը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան չի միջամտի Պարսից ծոցի երկրների ներքին գործերին:
     «Մենք չենք կարող խառնվել այլ պետությունների ներքին գործերին, տվյալ դեպքում` Պարսից ծոցի: Ռուսաստանի համար, անշուշտ, կարևոր են հարաբերությունները Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների հետ, ինչպես ամբողջովին, այնպես էլ՝ առանձին պետությունների»,- ասել է Պեսկովը:
     Հիշեցնենք, որ Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել են Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Եմենը, Լիբիան, նաև Մալդիվները:

5044 | 0
Facebook