Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ռուս ընտանիքն արդեն որդեգրել է 7 հայ երեխայի

21:10, հինգշաբթի, 01 հունիսի, 2017 թ.
Ռուս ընտանիքն արդեն որդեգրել է 7 հայ երեխայի

ՌԴ Ռոստովի շրջանի Ռասսվետ ավանում ապրող Տատյանա Սորոկինան բազմազավակ մայր է: 1975 թվականից սկսած նա ու իր ամուսինը որդեգրել են ավելի քան 70 երեխայի: Նրանց մեծ տանն այժմ ապրում է 12 անչափահաս, նրանց թվում կան նաև հայ երեխաներ, հայտնել է կինը КоммерсантЪ Огонёк-ին տված հարցազրույցում: Ընդհանուր առմամբ՝ նա որդեգրել է 7 հայ երեխայի:

1989 թվականին նրանց տունը պաշտոնապես ստացել է ընտանեկան մանկատան կարգավիճակ: Ներկայում ամեն երեխայի համար ընտանիքը որոշակի աջակցություն է ստանում պետությունից: Որբ երեխաների դաստիարակչության համար Տատյանա Սորոկինան պարգևատրվել է մի շարք մեդալներով:

Տատյանա Սորոկինա
Տատյանա Սորոկինա
10416 | 0
Facebook