Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անհետացել են աշխարհի կրկնակի չեմպիոն Գարինչայի մասունքները

12:00, հինգշաբթի, 01 հունիսի, 2017 թ.
Անհետացել են աշխարհի կրկնակի չեմպիոն Գարինչայի մասունքները

Ռիո Դե Ժանեյրոյի գերեզմանոցում տեղի ունեցած արտաշիրիմումից հետո անհետացել են բրազիլացի լեգենդար հարձակվող, աշխարհի կրկնակի չեմպիոն Մանե Գարինչայի մասունքները։ Այս մասին հայտնում են բրազիլական ԶԼՄ-ները։ Հոր մասունքների անհետացման մասին հայտարարել է ֆուտբոլիստի դուստրը՝ Ռոզանժելա Դուս Սանտուսը։ Նա ցանկացել է հիշատակի արարողություն կազմակերպել գերեզմանոցում։ Ռոզանժելան հայտարարել է, որ հայրն արժանի չէր նման վերաբերմունքի։ Ավելի ուշ պարզվել է, որ Գարինչայի մասունքները մի քանի տարի առաջ հանվել են դամբարանից՝ ընտանիքի այլ անդամի խնդրանքով, ով այդտեղ ցանկացել է այլ բարեկամի թաղել։ Գարինչայի երեխաներից ոչ ոք չի տեղեկացվել այդ մասին։ Չկա նաև արտաշիրիմումը հաստատող որևէ փաստաթուղթ։ Հայտնի չէ, թե ուր են տեղափոխվել ֆուտբոլիստների մասունքները։ Գերեզմանոցի ղեկավարությունից նշել են, որ չեն կարող հաստատել, որ Գարինչայի մասունքները չեն տեղափոխվել այլ վայր։

5499 | 1
Facebook