Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վերջին երկիրը, որը չէր վավերացրել Ուկրաինայի հետ ԵՄ ասոցացման համաձայնագիրն, այսօր հավանություն տվեց

18:40, երեքշաբթի, 30 մայիսի, 2017 թ.
Վերջին երկիրը, որը չէր վավերացրել Ուկրաինայի հետ ԵՄ ասոցացման համաձայնագիրն, այսօր հավանություն տվեց
     Նիդեռլանդների խորհրդարանի վերին պալատը վերջնականապես վավերացրել է Ուկրաինայի և Եվրոմիության ասոցացման մասին համաձայնագիրը, գրում է rbk-ն՝ հավելելով, որ Նիդեռլանդները վերջին երկիրն էր, որը չէր հաստատել այն:
     Մոտակա օրերին փաստաթուղթը կստորագրի Վիլլեմ­Ալեքսանդր թագավորը, ինչից հետո ԵՄ խորհրդի կողմից որոշումն ուժի մեջ կմտնի: Եթե ամեն ինչ անցնի ըստ ծրագրվածի, ապա համաձայնագիրը կսկսի գործել արդեն 2017-ի օգոստոսի 1-ից:
     Հիշեցնենք՝ ասոցացման համաձայնագիրը գործում էր 2014-ից, բայց ժամանակավոր հիմունքներով: 2016-ից ուժի մեջ էր մտել ազատ առևտրի գոտու մասին փաստաթուղթը:
5690 | 0
Facebook