Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երկիր ծիրանին» կվերցնի Երևանի ավագանու հինգ մանդատները

17:00, երկուշաբթի, 29 մայիսի, 2017 թ.
«Երկիր ծիրանին» կվերցնի Երևանի ավագանու հինգ մանդատները

«Երկիր ծիրանի» կուսակցությունն ակնկալիքներ չունի մայիսի 31-ին Վարչական դատարանի հրապարակելիք դատական ակտից ու մտադիր է վերցնել ընտրությունների պաշտոնական արդյունքներով հասանելիք ավագանու հինգ մանդատները:
     Այսօր «Ազատության» հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը խոստովանել է՝ դատարանից ակնկալիքներ չունեն․ «Ո՛չ իրավապահ մարմիններն են իրենց տեղում, ո՛չ էլ դատարանը, հետևաբար՝ դատական պաշտպանության ակնկալիք մեզ համար չկա: Բայց, միևնույն ժամանակ, մենք պարտավոր ենք դիմել այդ ատյաններին և ստանալ մերժում»:
     «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդը, միաժամանակ, պնդել է՝ սա չի նշանակում ճանաչել քվեարկության արդյունքները:
     «Քաղաքապետարանի համար մենք արդեն իսկ ունենք լիազորություններ, այդ լիազորությունները մեզ տվել են մեր քաղաքացիները, հետևաբար այդ լիազորությունները մենք բանեցնելու ենք»,- հայտարարել է Զարուհի Փոստանջյանը: -«Եվ իհարկե նրանց ձեռքը բռնելու ենք, որ այդ ձեռքը հնարավորություն չունենա կատարի գողություն, որովհետև տարիներ շարունակ նրանք ուղղակի գողությամբ են զբաղվել, յուրացրել են հանրային գումարները»,- պնդել է նա՝ խոստանալով, որ այժմ իրենց կուսակցությունը հստակ վերահսկելու է քաղաքային իշխանությունների աշխատանքը:

3540 | 3
Facebook