Երգչուհի Քրիստինե Պեպելյանը ներկայացրել է նոր ստեղծագործություն։ «Կամաց֊կամաց» մեղեդային երգի տեսահոլովակը նկարահանվել է Փարիզում։ Երգի խոսքերի հեղինակը Նարեկ Ստամբուլցյանն է, երաժշտության հեղինակը՝ Գուրո Գասպարյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է։
Նշենք, որ օրեր առաջ երգչուհին երևանյան ժամանցային վայրերից մեկում տեսահոլովակի փակ դիտումն էր կազմակերպել, որին ներկա էին գտնվել նրա գործընկերները։