Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ընթացիկ տարում երեխաների նկատմամբ գրանցվել է բռնության 59 դեպք»․ Նելլի Դուրյան

15:20, երկուշաբթի, 29 մայիսի, 2017 թ.
«Ընթացիկ տարում երեխաների նկատմամբ գրանցվել է բռնության 59 դեպք»․ Նելլի Դուրյան

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ 2017-ի 4 ամիսների ընթացքում երեխաների նկատմամբ գրանցվել է բռնության 59 դեպք: «Եթե ուսումնասիրենք, ապա կտեսնենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 71 դեպք: Սեռական բռնության 24 դեպք է գրանցվել՝ անցյալ տարվա 34-ի փոխարեն»: Վերջինը տեղեկացրել է, որ ուսումնասիրություններն ապացուցել են, որ երեխաների նկատմամբ բռնության դեպքերի թիվը նվազել է: Անդրադառնալով ընտանեկան բռնությունների դեպքերին՝ Դուրյանը տեղեկացրել է, որ նախորդ տարվա համեմատ չեն նվազել. «Նախորդ տարի էլ, այս տարի էլ գրանցվել է ընտանեկան բռնության 4 դեպք: Հասարակության մեծ մասը տեղյակ է, թե ինչ է ընտանեկան բռնությունը և, ըստ այդ ահազանգերի, թիվն աճել է»:

4010 | 0
Facebook