Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ընթերցանության համահայկական օլիմպիադա` Ազգային գրադարանում

18:05, երկուշաբթի, 29 մայիսի, 2017 թ.
Ընթերցանության համահայկական օլիմպիադա` Ազգային գրադարանում

Մայիսի 30-ին` Ազգային գրադարանի մեծ դահլիճում տեղի կունենա «Ընթերցման օլիմպիադայի» մրցանակաբաշխությունը: Օլիմպիադան անցկացվում է միայն 6-րդ դասարանցիների շրջանում: 1-ին փուլը անցկացվել է դպրոցներում: Ժյուրին, որը բաղկացած է ուսուցիչներից, գրողների միության անդամներից, ովքեր ապրում են տվյալ քաղաքում կամ համայնքում, որոշել է դպրոցի հաղթողներին: Այնուհետև դպրոցի հաղթողները մրցել են մարզային փուլում, որի հաղթողներն էլ` կմրցեն հանրապետական փուլում:
     Օլիմպիադան նպատակ ունի խրախուսել ընթերցանությունը, և դրա համար մասնակցից միակ պահանջը լինելու է ընդամենը իր բերած գրքից մի հատված կարդալը: Հավասար գնահատվածներից լավագույնին որոշելու համար ժյուրին կարող է իր մոտ գտնվող գրքից, որը, հավանաբար, անծանոթ է մրցույթի մասնակցին, առաջարկել ընթերցել մի հատված: Բացի ընթերցելուց, կողմնորոշվելու համար, ժյուրիի անդամները կարող են լրացուցիչ հարցեր տալ մասնակցի ընտրած գրքի վերաբերյալ, օրինակ` բովանդակության ընկալում կամ ամբողջապես ընթերցած լինելու հանգամանքը:
     Այս տարի ևս մրցույթին մասնակցել են հազարավոր 6-րդ դասարանցիներ:
     Եզրափակիչ փուլին կմասնակցեն 33 դպրոցական:

3739 | 0
Facebook